Մայիսի 22-ին «Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնությամբ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 21, 24News

ԱԺ

«Լուսավոր Հայաստան»-ի մամուլի խոսնակ Արեն Պետունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ԱԺ արտահերթ նիստը կայանալու է:

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Ինչպես արդեն հայտնել էինք, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու համար նախորդ օրվա իրադարձությունները։

Նախաձեռնությանը միացել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 18 պատգամավորները։

Համաձայն «Իմ քայլը» խմբակցության հետ ձեռքբերված համաձայնության՝  նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին»,- գրել է նա: