Գարեգին Բ-ն հանդիպել է Շեյխ Սուլթան Բին Ահմեդ Ալ Քասիմիի հետ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Ամենայն հայոց կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Գարեգին Բ-ն հանդիպել է Շեյխ Սուլթան Բին Ահմեդ Ալ Քասիմիի հետ։ Գրառումը՝ ստորև․

«Մայիսի 19-ին Շարժայի պետական տեղեկատվական խորհրդի ընդհանուր նախագահ Շեյխ Սուլթան Բին Ահմեդ Ալ Քասիմիի հրավերով մեկնեցինք Շարժա՝ մասնակցելու 2019 թվականն իբրև ԱՄԷ-ում Հանդուրժողականության տարի հռչակման առիթով կազմակերպված խորհրդի կրոնական նիստին:

1

Նույն օրը հանդիպում ունեցանք Շարժայի կառավարիչ Շեյխ դոկտ. Սուլթան բին Մուհամմադ Ալ Քասիմիի հետ:

Մայիսի 20-ի երեկոյան Շարժայի Ալ Մաջազ ամֆիթատրոնում, Շարժայի պետական տեղեկատվական խորհրդի հովանու ներքո գործող Մամուլի ակումբում հանդես եկանք հատուկ բանախոսությամբ` ներկայացնելով հանդուրժողականության ընկալումները՝ հիմնված քրիստոնեական վարդապետության և հայ ժողովրդի հոգևոր-ազգային փորձառության վրա»:

1