Մայիսի 25-ին Չինաստանի արտգործնախարարը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 21, 24News

Աննա

Մայիսի 25-ին Չինաստանի արտգործնախարարը կայցելի Հայաստան։ Այցի շրջանակում նախատեսված են երկու միջազգային պայմանագրի և մեկ միջազգային պայմանագիր չհանդիսացող պայմանագրի ստորագրություն։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նաղդալյանը նաև նշել է, որ մայիսի վերջին տարածաշրջանային այց կկատարեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

«Սրա մասին հավելյալ կտեղեկացնենք»,- նշել է ԱԳՆ խոսնակը` հավելելով, որ համանախագահները կլինեն Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում։

ԱԳՆ խոսնակը նաև տեղեկացրել է, որ հունիսին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը, որը վարելու են Զոհրաբ Մնացականյանն ու Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին։