Իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրելու կասկածով 15 մարդ բերման ենթարկվեց

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

ոստիկանություն

Մի ընկերությունից ստացված դիմումի հիման վրա՝ մայիսի 20-ին՝ ժամը 18։30-ի սահմանում, ոստիկանները ծառայություն են իրականացրել Երևանի Կողբացու փողոցի 69 հասցեի մոտ:

Ժամը 19։05-ին ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և Կենտրոնական բաժնի ծառայողները հիշյալ փողոցից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով բերման են ենթարկել 15 քաղաքացու, որոնք, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, սկսել են քաշքշել ոստիկանության ծառայողներին:

Բերման ենթարկելու ընթացքում նրանցից մեկը կծել է ոստիկանի դաստակը, իսկ մյուսը եղունգներով ճանկռել է մյուս ոստիկանի դաստակը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

«Աջ ձեռքի կծած վերք» և «ձախ ձեռքի քերծած վերք» ախտորոշումներով ոստիկանության երկու ծառայող բուժօգնության է դիմել:

Նշանակվել են ԴԲՓ-ներ: 

Նախապատրաստվում են նյութեր: