Ադրբեջանը բողոքել է «Եվրատեսիլ 2019»-ին Արցախն ու Նախիջևանն իր քարտեզում չներառելու համար

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Ադրբեջանի հանրային հեռուստառադիոընկերությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ բողոք-նամակ է ուղարկել եվրոպական հեռարձակողների միությանը  «Եվրատեսիլ 2019»-ի ժամանակ Ադրբեջանի քարտեզում Նախիջևանը չներառելու համար:

««Եվրատեսիլ 2019»-ին Ադրբեջանի մասնակցի ելույթի ժամանակ երկրի դրոշի վրա Արցախն ու Նախիջևանը նշված չեն եղել: Այս առիթով Ադրբեջանի Հարային հեռուստառադիոընկերությունը միանգամից բողոք են ներկայացրել մրցույթի կազմակերպիչներին և Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարությանը: Երկրորդ կողմից նույնպես պարզաբանման կարիք կա»,-նշված է հաղորդագրության մեջ: