Կապանի՝ անհետ կորած 28-ամյա բնակիչը հայտնաբերվել է Արցախում․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

ոստիկան

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ անհետ կորած Սաթենիկ Ավանեսյանը մայիսի 21-ին հայտնաբերվել է Արցախի Հանրապետության տարածքում:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ Կապանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Կապանի բնակիչ 28-ամյա Սաթենիկ Ավանեսյանը: