Գեղարոտում 3 երեխաներ խատուտիկ բույս են կերել ու թունավորվել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

խատուտիկ

Մայիսի 20-ին՝ ժամը 21։20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Գեղարոտ գյուղի 3 անչափահաս բնակիչ:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմանում, իրենց տանը կից հողամասում խատուտիկ բույս ուտելու հետևանքով:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր: