Կենտրոնական բանկի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

ԿԲ

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու  ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի նախագահների մասնակցությամբ անցկացվող Արտարժութային քաքաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստին: Այդ մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Նիստին հաջորդելու է ԵԱՏՄ անդամ պետություններում կիբերանվտանգության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման համաձայնագրի ստորագրումը: