Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրը «Շավիշի» հետ․ Նրա տրանսֆերային արժեքը 750 հազար եվրո է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը պորտուգալական «Շավիշի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը շնորակալություն է հայտնել ֆուտբոլիստին ու հաջողություն մաղթել նրան:

Ղազարյանը «Շավիշում» հանդես էր գալիս 2018 թվականից: 2018-19 մրցաշրջանում նա մասնակցել 19 հանդիպման: Դարձել է 3 գոլի ու գոլային 2 փոխանցման հեղինակ:

31-ամյա ֆուտբոլիստի հնարավոր նոր ակումբի մասին տեղեկություններ չկան: Նրա տրանսֆերային արժեքը, ըստ transfermarkt.com կայքի, 750 հազար եվրո է:

Մրցաշրջանի արդյունքներով «Շավիշը» չի պահպանել տեղը Պորտուգալիայի առաջնության բարձրագույն խմբում: 32 միավորով զբաղեցրել է 16-րդ տեղը: