Ադրբեջանը նախապես չզգուշացված զորավարժությամբ խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Ադրբեջանի Հանրապետությունը նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը: Այդ մասին մայիսի 21-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ադրբեջանի կողմից նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է, և այն չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և վստահության մթնոլորտի ձևավորմանը:

Բնականաբար, այս հարցը բարձրացվելու է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից: Ռազմական ուժի նմանօրինակ դրսևորումները չեն նպաստում խաղաղության մթնոլորտի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորման Ադրբեջանի հանձնառության իրականացմանը»,- ասել է Նաղդալյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս