Պորոշենկոյի դեմ քրգործ է հարուցվել «պետական դավաճանություն» հոդվածով

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

Պյոտոր
Gazeta.ru-ն գրում է, որ Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրգործ է հարուցել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից հնարավոր պետական դավաճանության համար: Պորոշենկոյի դեմ հայց է ներկայացրել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ Պորտնովը:  

Աղբյուրը նշում է, որ խոսքը 2018 թվականի նոյեմբերի 25-ի մասին է, երբ Կերչի նեղուցը հատել էին ուկրաինական 3 ռազմանավեր:

Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մինչդատական հետաքննություն էր սկսել Պյոտր Պորոշենկոյի կողմից դատարանների նկատմամբ իրականացրած ճնշումների գործով: