Հրապարակվել է ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի հրավիրած ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

ԼՀԿ

«Լուսավոր Հայաստանը» հրապարակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը։

«ԱԺ հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիների կողմից դատարանների շենքերի ելքերն ու մուտքերն արգելափակելու և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարության կապակցությամբ.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասը, 103-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու իր սահմանադրական լիազորությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությանը դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքում հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենսդրությանը և հարգել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով ամրագրված միջազգային պարտավորությունները, Մարդու իրավունքների, Ժողովրդավարության և Իրավունքի գերակայության սկզբունքները»: