Ներկայացել է բացատրական աշխատանքների շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 20-ին, ժամը 17.43-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել18-ամյա Կառլեն Կ.-ն, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով:

Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։