Մայիսի 21-26-ը հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Հանրապետության տարածքում մայիսի 21-22-ը շրջանների զգալի մասում, 23-26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 22-26-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում մայիսի 23-26-ին՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։