Ողբերգություն է, երբ ղեկավարդ մանկամիտ է, Փաշինյանը պետք է հեռանա․ Շարմազանովի գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Քաղաքական և մասնավորապես պետական գործչի համար խոսքը ուժ պետք է լինի, որը հիմնված է փաստերի, տրամաբանության, սառը դատողության և պետականամետության վրա:

Բայց արի ու տես՝ մեր երկրում ղեկավարի խոսքը վեր է ածվել անլրջության, գոռգոռոցների, ճղճղոցների:

Փաշինյանը պետության անպատասխանատու կառավարումը շփոթել է իր լրագրողական հոդվածների հետ, ասելն էլ հո անել չէ:

Հայտարարում է օտարերկրյա գործակալների մասին ու այնպիսի տպավորություն է, թե ուժայիններն էլ լուրջ չեն ընդունում նրա ասածները, «դե բան ա, ասել ա էլի» տրամաբանությամբ:

Երեկ հայտարարեց դավադիր պատերազմով հող հանձնող ուժերի մասին ու էլի որևէ հիմք, իսկ հետևանք առավելևս չկա:

Ողբերգություն է, երբ ղեկավարդ մանկամիտ է:

Փաշինյանը պետք է հեռանա:

Ամեն րոպե նրա կառավարումը ծանր է նստելու մեր պետականության համար:

Հ.Գ.

Իսկ նրանք, ովքեր թերագնահատում են Փաշինյանի վնասակար գործունեությունը պետության նկատմամբ, հիշեցնեմ Ֆրանկլին Ռուզվելտի խոսքերը. «Վտանգավոր է թերագնահատել մի մարդու, որը գերագնահատում է ինքն իրեն»: