«Վտանգավոր կապեր» շոուի հաղորդավար Կարեն Քոչարյանին Մոսկվայում ծեծել են ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 21, 24News

հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյան

Ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվող, ամուսնական դավաճանությունների բացահայտմամբ զբաղվող «Վտանգավոր կապեր» իրապատում շոուի հաղորդավար Կարեն Քոչարյանին ծեծել են Մոսկվայում, հայտնում է gazeta.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել հաղորդման շրջանակում Քոչարյանի իրականացրած հերթական հետաքննություններից մեկի ավարտից հետո: 

Հաղորդավարը փողոցում զրուցելիս է եղել իրեն դիմած կնոջ հետ, երբ նրա վրա է հարձակվել դավաճանության վրա «բռնված» ամուսինը: Տղամարդը Քոչարյանից պահանջել է իրեն տալ գաղտնի տեսախցիկով արված տեսագրությունը, ինչից հետո հաղորդավարին է հարվածել երկաթե գործիքով:

Դրա հետևանքով Քոչարյանի մոտ ոսկրային կոտրվածք է ախտորոշվել: