«Արթիկ» ՔԿՀ–ում բարձի միջից հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս և 5.21 գրամ կասկածելի զանգված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Մայիսի 20-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը վարչական տարածքում գործող հացի արտադրամասի մուտքի մոտ դրված ալյումինե տարայում թաքցված բարձի զննությամբ հայտնաբերել և առգրավել է 2 փաթեթ, որոնցում եղել են թվով 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, լիցքավորիչներով, ինչպես նաև մուգ դարչնագույն, կասկածելի զանգված՝ ընդհանուր 5.21 գրամ քաշով։

1

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

1