ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը վեթինգի մասին օրենքի նախագիծ կմշակի: Այդ մասին «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Վեթթինգի մասին օրենքի նախագիծ ունենալու համար որոշում է կայացվել, և այսօրվանից սկսած ավելի ինտենսիվ և ակտիվ այդ ուղղությամբ աշխատելու ենք»,- ասել է Մակունցը: