ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը խիստ պատասխանեց ադրբեջանցի լրագրողի` Փաշինյանի հայտարարության մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

l-0x0wh-786x458z-1

Ձեր հրապարակման անունն է «Մոսկվա-Բաքու», և դժվար թե այն փոխեք «Մոսկվա-Երևան»։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ադրբեջանցի լրագրողի` Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցին, թե ԱՄՆ-ն պետք է «խաղաղությունը Հարավային Կովկասում առաջնահերթություն դարձնի»։

«Մոսկվա-Բաքու թեմայի վերաբերյալ մեկնաբանելու շատ բան ունենք՝ հարցեր, խնդիրներ։ Մնացեք ձեր թեմայի մեջ»,- ասել է Զախարովան` հավելելով, որ նախորդ ճեպազրույցների ժամանակ այդ խնդրին արդեն անդրադարձել է։

--00—ՅՄ