ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի ապրիլի 20-ին։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Թրամփը մտադիր է համոզել Զելենսկիին գնալ Ռուսաստանի հետ բանակցությունների և հրադադարի պայմանագիր կնքել հենց Զատիկին՝ ապրիլի 20-ին։
Ապրիլի 20-ին՝ Զատիկին, առաջնագծի երկայնքով կրակն ամբողջությամբ կդադարեցվի, հայտնում են բրիտանական պարբերականի լրագրողները՝ հղում անելով իրենց աղբյուրներին. հայտարարվում է, որ իրենց են փոխանցել «Թրամփի 100-օրյա ծրագիրը»։
Նրանք նաև հայտնել են, որ մինչև մայիսի 9-ը կհրապարակվի ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը։
--00—ՍՊ