ԶՊՄԿ հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ինքնիրավչության հատկանիշներով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

դդ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի խումբ աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնիրավչության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ աշխատակիցներն օրեր շարունակ գործադուլ են իրականացնում՝ աշխատավարձերի հարցով։ Թեև ԶՊՄԿ-ն պաշտոնապես դիրքորոշում է հայտնել՝ պատրաստակամություն հայտնելով 20 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, բողոքի ակցիաները ոչ միայն չեն դադարում, այլև՝ օրեցօր թեժանում են։ Երեկ նույնիսկ ծեծկռտուք է տեղի ունեցել՝ հրազենով, երեք անձ ձերբակալվել է։

--00—ՍՊ