Ռուսական գազը Թուրքիայի տարածքով մատակարարվում է Սլովակիային

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

В

 

Սլովակիայի ազգային գազամատակարարման ընկերությունը (SPP) հայտնել է, որ Սլովակիան ռուսական գազ է ստանում Թուրքիայի  տարածքով, այն բանից հետո, երբ Ուկրաինան դադարեցրել է իր տարաքծով ռուսական գազի հոսքը։

Ընկերության մամուլի խոսնակը նշել է, որ ռուսական «Գազպրոմ» արտահանող ընկերությունը մասնակիորեն թարմացրել է գազի մատակարարումները և դրանք կատարվում են հարավային ճանապարհով՝ «Թուրքական հոսք»-ով և Հունգարիայով։

Նշվում է, որ Թուրքիայի տարածքով դեպի Սլովակիա գազամատակարարումը սկսվել է փետրվարի 1-ից և նախատեսվում է կրկնապատկել մատակարարվող գազի ծավալները։

Ermenihaber
 


 

--00—ՍՊ