Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Ադեկվատ

«Ադեկվատ» նախաձեռնության անդամներ Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Գրիգոր Մինասյանին և Ազատ Ադամյանին քիչ առաջ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին։ 

Իրավապահները Դանիելյանին և նախաձեռնության մյուս անդամներին բերման են ենթարկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի մասնակցությամբ միջոցառումից առաջ, որի ընթացքում «Ադեկվատ» նախաձեռնության անդամները պատրաստվում էին ակցիա իրականացնել։