Պետք է հարգել օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատումը․ ԵԺԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Եվրոխորհրդարանի պատգամավոր, Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը հայտարարություն է արել՝ անդրադառնալով վարչապետի՝ Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության պնդմանը: Դոլը կոչ է արել հարգել օրենքի գերակայությունը։

«Նկատի ունենալով Հայաստանի դատական համակարգի արմատական բարեփոխման մասին կոչերը՝ Հայաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ յուրաքանչյուր բարեփոխում բխի դատական համակարգի անկախության առաջնահերթությունից՝ որպես ժողովրդավարական հասարակության առանցքային սկզբունք: Պետք է հարգել օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատումը», - գրել է Ժոզեֆ Դոլը Twitter-ում: