Արցախը պաշտպանել է իր իրավունքը լինելու այնտեղ, որտեղ կա.Սոլովյովը՝ ուկրաինացի քաղաքագետին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

.

Ռուսական «Россия-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի հերթական թողարկման ժամանակ հաղորդավարը պատասխանել է ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Կովտունի հայտարարությանը, թե «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»:

«Ղարաբաղը պատկանո՞ւմ է Ադրբեջանին: Հայաստանը և Փաշինյանը համաձա՞յն են այդ տեսակետի հետ: Երբ պայքարում ես Ղարաբաղի համար, ապա գիտես, թե որքան մարդ է արյուն թափել այնտեղ, և թե դա ինչ հերոսական սխրագործություն էր, որն իրագործել է հայ ժողովուրդը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղիղ եթերում ասել է Սոլովյովը:

Հաղորդավարը հավելել է, որ Արցախը պաշտպանել է իր իրավունքը լինելու այնտեղ, որտեղ կա:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս