Գրոհայինները Հնդկաստանում սպանել են 11 մարդու, այդ թվում մի պատգամավորի՝ իր ընտանիքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

11 մարդ, ներառյալ մեկ օրենսդիր եւ նրա ընտանիքի չորս անդամները, սպանվել են արեւելյան Արունաչալ-Փրադեշ նահանգում զինյալների հարձակման ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկանության բարձրաստիճան աշխատակցին։

Ոստիկանները տեղեկացրել են, որ զինված գրոհայինները կրակել են ավտոշարասյան վրա։ Մեքենաներից մեկում գտնվելւս է եղել նահանգի օրենսդիր ժողովի անդամ Տիրոնգա Աբոն։

«Մենք դեռ պետք է պարզենք այն խմբին, որը պատասխանատու է հարձակման համար»,- Reuters-ին ասել է ոստիկանության աշխատակիցը։

Նշենք, որ ապրիլին հինգ մարդ, այդ թվում մեկ պատգամավոր Հնդկաստանի կառավարող կուսակցությունից, սպանվեցին արեւելյան Չհաթիսհարխ նահանգում մաոական զինյալների ռումբի պայթյունից։