ՀԱԺ Եվրոպայի հայկական ֆեդերացիան ՈւԵՖԱ-ին կոչ է արել միջոցառում չանցկացնել Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

Մխիթարյան

«Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան» (EAFJD) բաց նամակ է գրել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին՝ խիստ մտահոգություն հայտնելով Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, որն ստիպված է եղել Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշում կայացնել:

EAFJD-ի նախագահ Գասպար Կարապետյանը կոչ է արել ՈւԵՖԱ-ին որևէ խոշոր իրադարձություն Ադրբեջանում անցկացնելու մասին որոշում չկայացնել, ինչպես օրինակ՝ Եվրո-2020-ի գալիք խաղերը՝ շեշտելով, որ այլատյացությունն ու ռասիզմը տեղ չունեն սպորտում:

««Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան» խիստ մտահոգություն է հայտնում այն փաստի առնչությամբ, որ «Արսենալի» հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Բաքվում կայանալիք խաղին՝ հաշվի առնելով Ադրբեջանում հակահայկական տրամադրությունների ծայրահեղ աստիճանը, որը խրախուսվում է Ադրբեջանի ներկայիս ռեժիմի կողմից:

Ցավալի է, որ ՈւԵՖԱ-ն որոշել է եզրափակիչ խաղն անցկացնել մի երկրում, որը մարդու իրավունքների խախտման հուսահատեցնող մակարդակ է գրանցել, որտեղ այլատյացության ահազանգող մակարդակը և հետևաբար բռնության հավանականությունը հայկական արմատներ ունեցող անձանց նկատմամբ այնքան մեծ է, որ ֆուտբոլիստը ստիպված է ընտրություն անել իր անվտանգության և աշխատանքի միջև», - ասվում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում հրապարակված նամակում:

Տեսանյութեր

Live

Լրահոս