ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Մոսկվայում Հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու համար պաշտոնական հրավեր է փոխանցվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ցանկանում եմ նշել, որ մի քանի ամսից կնշվի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական հրավեր է փոխանցվել՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք տոնական միջոցառումներին»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով, շատ արժեքավոր է, որ Ռուսաստանին ու Հայաստանին նախկինի պես միավորում և համախմբում է այն, որ երկու երկրները հարգում են Խորհրդային Միության ժողովուրդների սխրանքի մասին հիշատակը։
--00—ՅՄ