Կրակոցներ՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ. կասկածյալը կրակել է նաև ոստիկանների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

.

Երեկ՝ փետրվարի 9-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչութայան Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ «գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, կարճ ժամանակ անց «ձախ ամնկահոդի բաց հրազենային կոտրվածք, օտար մարմին» ախտորոշմամբ ևս 1 քաղաքացի է տեղափոխվել իրենց մոտ: 

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզում են, որ վիրավորներն են Արթուր Ս.-ն և Վախթանգ Ա.-ն:
  
Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ ժամը 22:00-ի սահմաններում Կարեն Բ.-ն գնացել է Կոտայքի մարզ Նոր գյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող Վախթանգ Ա.-ին պատկանող տուն, որտեղ սպանելու նպատակով հայհոյանքներ է հնչեցրել, ապա հարձակվել այնտեղ գտնվող Արթուր Ս.-ի վրա, էլեկտրական սղոցով հարվածել վերջինիս գլխին, հետո վերցրել այնտեղ եղած կացինը, կրկին հարվածներ հասցրել նրան, ապա իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել օգնության հասած Վախթանգ Ա.-ի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Վախթանգ Ա.-ն ստացել է հրազենային վնասվածք, իսկ կրակողը դեպքի վայրից «Opel» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: 
 
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 

--00--ԱՀ