Հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու համար Հանրային խորհուրդը դիմում է մի շարք կառույցների

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

cpb

Վարչապետի աշխատակազմի Հանրային խորհրդի քարտուղարությունը, ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-527-Ն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, Կառավարության 2025 թվականի հունվարի 30-ի N 84-Ա որոշմամբ նշանակված Հանրային խորհրդի անդամների անունից՝

դիմում է տեղական ինքնակառավարման մարմիններին, համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպություններին, հայրենակցական և ստեղծագործական միություններին, երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, վետերանների միություններին, գիտակրթական կազմակերպություններին, սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների և արդյունաբերողների միություններին, կրոնական կազմակերպություններին, սփյուռքի կառույցներին և քաղաքացիական հասարակության այլ կառույցներին՝ Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու նպատակով:

Առաջադրված թեկնածուները օրենքով սահմանված կարգով ընտրվելու են Հանրային խորհրդի անդամներ (մշտական հանձնաժողովների նախագահներ):

--00—ՅՄ