BMW-ով Հրազդան գետն ընկած և մահացած վարորդն օպերլիազոր էր

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Մայիսի 22-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմանում Երևանի բնակիչ 30-ամյա Արսեն Վարդանյանը իր վարած «BMW» մակնիշի 75 ՍP 777 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Հրազդան գետում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևոր Լևոն Ֆիդանյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ճանապարհին Ա. Վարդանյանը, գիտակցության չգալով, մահացել է։

ԱԻՆ փրկարարները վերամբարձ կռունկի միջոցով գետից դուրս են բերել ավտոմեքենան։

Ըստ աղբյուրի՝ մահացած Ա. Վարդանյանն աշխատում էր ոստիկանության Երևանի վարչության ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր։

1