Այսօր ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը կդառնար 95 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 22, 24News

Շառլ Ազնավուր

Այսօր՝ մայիսի 22-ին, ֆրանսահայ շանսոնյե մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը կտոներ ծննդյան 95-ամյակը:

Շանսոնյեի ծննդյան կապակցությամբ ամբողջ  տարվա  ընթացքում   աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում,  հանրային  վայրերի,  հաստատությունների  անվանակոչություն։

Երևանում նրա հոբելյանի առթիվ մայիսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա  բացառիկ հուշ-երեկույթ, որին իրենց  մասնակցությունը կունենան ֆրանսիացի հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիները:
Համերգի ընթացքում հանդես կգան Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին: