Վանաձորում բախվել են 5-րդ համարի «ԳԱԶել»-ն ու «Mercedes»-ը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Լոռու մարզում մայիսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 21:00-ի սահմանում Վանաձորի Բաղրամյան կամրջից դեպի Դեմիրճյան փողոց տանող հատվածում բախվել են մարդատար «Газель» մակնիշի 2211 Լ համարանիշի և «Mercedes» մակնիշի 36 VS 777 համարանիշի ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «Газель»-ի 3 ուղևորները տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: «Газель»-ը սպասարկում է Վանաձորի 5-րդ երթուղին:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

1