Հրդեհ՝ Վոլժսկում․ հայը հրաշքով փրկել է 5 երեխաներին և կնոջը, տունն այրվել է ամբողջությամբ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Վոլգոգրադի մոտ՝ Վոլժսկ քաղաքի Կանաչ կղզում, հայազգի Արամ Բաղդասարյանի տանը հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում է bloknot-volgograd.ru-ն։

Ամուսինները՝ Եկատերինան և Արամը, 5 երեխա ունեն. ամենափոքր երեխաները՝ երվորյակներ Նորիկը եւ Նելին ընդամենը 1 տարեկան 10 ամսական են, իսկ ավագ դուստրը՝ Անգելինան 9 տարեկան է: Զույգը եւս երկու դուստր ունի՝ 5-ամյա Գայանեն եւ 6-ամյա Լիանան: Դժբախտությունը բազմազավակ ընտանիքի դուռը թակել է մայիսի 20-ին 01.30-ին: Այդ ժամանակ բոլորն արդեն քնած էին:

Եկատերինան այրվածքի հոտ է զգացել և ամուսնուն՝ Արամին, արթնացրել է: Տղամարդը կաթսայատուն է գնացել և տեսել, որ պատն արդեն կրակով է բռնված:

«Նախ սկսեցի կրակն ինքնուրույն մարել, բայց հասկացա, որ դա անօգուտ է: Ամեն ինչ թողեցի, վազեցի կնոջս ու երեխաներիս փրկելու: Ոչ մի բան չվերցրեցինք, այդ թվում՝ փաստաթղթերը: Արդյունքում մեր ամեն ինչն այրվել է: Ընդ որում՝ հրշեջներն արագ եկան, արեցին իրենցից կախված ամեն ինչ»,- պատմել է Արամը: Նա հակված է կարծելու, որ էլեկտրալարի միակցում է եղել։

«Մեզ մոտ լարումը մեծանում է: Մի քանի ամիս առաջ էլեկտրաէներգիայի լարման մեծացման պատճառով արդեն այրվել էին հեռուստացույցը եւ լիցքավորման սարքերը: Մտածում եմ, որ այս անգամ էլեկտրալարի միակցում է եղել, եւ հրդեհ է առաջացել»:

1