Բագրատաշենի մաքսակետում սահմանապահ զորքերն առևտրականներին փակել են անցակետի անգարում

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 22, 24News

Բագրատաշենի մաքսատանը մի քանի օր է՝ լարված իրավիճակ է։ Առևտրականները պնդում են, որ Սահմանապահ զորքերի աշխատակիցները 5–րդ օր շարունակ իրենց փակել են անցակետի անգարում և թույլ չեն տալիս դուրս գալ։

Պատճառաբանությունն այն է, որ առևտրականները մայիսի 18–ին Թուրքիայից 3 տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են տեղափոխել Հայաստան, որոնք մաքսատանը խառնվել են իրար։ Առևտրականները բողոքում են, թե 5 օր է՝ չեն կարողանում ապացուցել՝ բեռներից որը ումն է, իսկ մաքսակետի աշխատակիցները հրաժարվում են վերադարձնել բեռը՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձել։

ԱԱԾ մամլո խոսնակը լրատվամիջոցներին հայտնել է, որ այս պահին Բագրատաշենի մաքսատանը իրավիճակի հետ կապված քննություն է ընթանում։