Վրաստանի Գերագույն դատարանը չբավարարեց Սաակաշվիլիի պաշտպանության հայցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 22, 24News

սաակաշվիլի

Վրաստանի Գերագույն դատարանը չի բավարարել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի պաշտպանության հայցը՝ չեղարկելու Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավճիռը։ Վճիռն իրենից ենթադրում Է երեք տարվա բանտարկություն «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով: Այս մասին հայտնել են երկրի Գլխավոր դատախազությունից:

«Վրաստանի Գերագույն դատարանի 2019 թվականի մայիսի 21-ի վճռի համաձայն՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ նրա փաստաբանի վճռաբեկ գանգատը Թբիլիսիի վերաքննիչ դատարանի 2018 թվականի հուլիսի 18-ի վճռի առնչությամբ… բավարարված չԷ»,- ասված Է հայտարարության մեջ: Վրաստանի Գլխավոր դատախազությունը 2014 թվականին Սահակաշվիլիին հեռակա կարգով առաջադրել Է մեղադրանքներ մի քանի քրեական գործերով. անձնական կարիքների համար պետական միջոցների վատնում, 2007 թվականի նոյեմբերի 7-ի ակցիայի ցրման գործում պաշտոնեական լիազորությունների վերազանցում, խորհրդարանի պատգամավոր Գելաշվիլիի ծեծում եւ 2006 թվականին Գիրգվլիանիի սպանություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Live

Լրահոս