Ձեր բերած հակափաստարկների մեջ ոչ մի բովանդակային հակափաստարկ չկա. Դավիթ Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 22, 24News

l-i5v2RVf4fy

Երևանի ավագանու այսօրվա նիստում բացասական եզրակացություն տրվեց «Լույս» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Լուսավորիչի ու Մովսես Խորենացու փողոցն անվանակոչել Սուրբ Մովսես Խորենացու փողոց, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչի փողոց։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ ավագանու պարտավորություններիրց մեկը, օրենքով սահմանված, նաև փողոցների անվանակոչությունն է:

«Եթե ինչ-որ մեկը սելեկտիվ է մոտենում իր պարտականություններին, դա իր իրավունքն է, մենք մեր պարտավորություններին մոտենում ենք ամբողջապես ու համարում ենք, որ, այո, ավագանու կողմից փողոց անվանակոչելը նաև մեր իրավունքն է», - ասաց նա։

Դավիթ Խաժակյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանին, ասաց, որ ավագանին ներկայացուցչական մարմին է։

«Մարդիկ ընտրել են ավագանուն որոշումներ կայացնոլու համար, իհարկե, դա չի նշանակում, որ դա բացարձակ լիազորություն է», - ասաց նա։

Դավիթ Խաժակյանը գործընկերներին կոչ արեց իրենք բերեն նման նախագծեր։

«Եթե դուք համարում եք, որ Եղեռնի զոհերի սրբադասման հետ կապված ավագանին անելիք ունի, դուք բերեք, մենք գնահատել ենք այս առաջնահերությունը ու քայլը այսպես ենք արել», - ասաց նա։

Դավիթ Խաժակյանն ընդգծեց՝ «Իմ քայլ»-ի խմբակցության անդամների բերած հակափաստարկների մեջ ոչ մի բովանդակային հակափաստարկ չկա։