Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցը վերանվանվեց․ այն կկոչվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Երևանի ավագանին ձայների 30 կողմ, 7 դեմ և 12 ձեռնպահ համամասնությամբ Երևանի անագանին կողմ քվեարկեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի առաջարկած նախագծին, համաձայն որի՝ Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կվերանվանվի՝ դառնալով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ: 

Նախագծում նշվում է, որ Գրիգոր Լուսավորչի անվամբ կոչված փողոցը ներկայումս չի ընդգրկում «Սուրբ» ածականը, ինչն անհրաժեշտ է շտկել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն առաջինն է, որ քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն։

Մյուս՝ Մովսես Խորենացու փողոցի և Մաշտոցի պողոտայի անվանումներում «Սուրբ» բառի ավելացման առաջարկը բուռն քննարկումների վերջնարդյունքում մերժվեց։