Հայաստանից արտահանված ձկան մեջ մկնդեղ է հայտնաբերվել․ ՍԱՏՄ ղեկավարը զարմացած է

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 22, 24News

1

«Հայաստանից արտահանված ձկան մեջ արսենիումի (մկնդեղ) առկայությունը շատ զարմանալի էր ինձ համար»։ Այդ մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ խոսելով  «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մասին։

«4 տարի է՝ մոնիտորինգ ենք անցկացնում, և այդպիսի ցուցանիշներ չենք հայտանաբերել։ Մենք ունենք անասնահամաճարակային մշտադիտարկում ձկնաբուծության ոլորտում բոլոր տեղերով, նաև ջուրը ստուգելով ուզում ենք հասկանալ, թե որտեղի՞ց կարող է լինել արսենի ներթափանցումը ձկան օրգանիզմ»,– ասել է Գեորգի Ավանեսյանը։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարություն էր տարածել, թե Ռուսաստանը լաբորատոր խիստ վերահսկողություն է սահմանել այն ընկերությունների նկատմամբ, որոնք ներկրել են ԵԱՏՄ նորմերին և պահանջներին չհամապատասխանող սննդամթերք։

Հայաստանից «PROTEIN ARMAN JONOUB CO» եւ «Ֆիշ-կա» ՍՊԸ-ի նկատմամբ, որոնց արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ։