«Առևտրատնտեսական համագործակցությունը կխթանի հարաբերությունները»․ Փաշինյանը՝ Քուրդիստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

s

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: 
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունից և կարևորել բիզնես կապերի խորացումը, ինչը լրացուցիչ ազդակ կհաղորդի տնտեսական հարաբերություններին: 

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Կարևորվել է խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
 

--00—ՍՊ