Ուկրաինայում կինը մոտեցել է զինվորականներին և նռնակ պայթեցրել. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

դդ

Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաև քաղաքի սրճարաններից մեկի մոտ փետրվարի 14-ին պայթյուն է որոտացել այն բանից հետո, երբ պայուսակով կինը մոտեցել է զինվորականներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ուկրաինական Страна.ua կայքը:

Ուկրաինական ոստիկանությունը հայտնել է 2 զոհի և 8 վիրավորի մասին: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ զոհվել են պայթյունն իրականացրած կինը և մեկ զինծառայող: Վիրավորված զինվորականներից մի քանիսը ծանր վիճակում են։ 

Կայքը հայտնում է, որ նույն օրը Նիկոլաևում տեղի է ունեցել ևս մեկ պայթյուն. երկաթուղային կայարանի տարածքում զոհվել է նռնակ պայթեցրած 41-ամյա տղամարդը:

 

--00—ՍՊ