Փաշինյանը նվաստացուցիչ պայմաններով գնալու է Մոսկվա, նա ամեն ինչ ձախողել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Փաշինյանը նոր հայ մարդ է ուզում մեզանից ստանալ, դրա համար է հիմար թեզեր սերմանում, բայց նրան դա չի հաջողվելու, հայ մարդն իր մշակույթին ու ավանդույթներին չի դավաճանի, դա մեզ աղետի կհանգեցնի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց դերասան Կարեն Խաչատրյանը։

«Հարգելի' Սփյուռք, Նիկոլը բոլորիս պրոբլեմն է, նա չպետք է դրսում ազատ տեղաշարժվեր, եթե Հայաստանը կորցնենք, դուք ո՞ւր եք գնալու, այս ամենը բոլորիս խնդիրն է»,- ավելացրեց նա։

Խոսելով ԵՄ օրակարգից, Խաչատրյանը նշեց, որ դա ընտրությունների համար իրականացվող գործընթաց է,  հեռանկար չունեցող․

«Նիկոլը գցելու է ԵՄ գնացողներին, ՔՊ-ի հետ ի՞նչ Եվրոպա, նրանք արժեհամակարգ չունեն։ Ավելին, մայիսի 9-ին Փաշինյանը գնալու է Կրեմլի հաղթանակի միջոցառմանը, նա ամեն ինչ ձախողած նվաստացուցիչ պայմաններով գնալու է Մոսկվա»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ