Ալիևին էլ օգնող չկա, եթե պատերազմ սկսի, տարածքներ է կորցնելու, բռնապետից հաշիվ են պահանջելու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

,

Ադրբեջանը եթե Հայաստանի դեմ պատերազմի մեջ փորձի մտնել, կորցնելու է Արցախը, Իրանը ևս կխառնվի, նրան այլևս չեն օգնելու։ Ալիևը միջազգային  հանցագործ է, ցեղասպանություն է կատարել, իրենից միջազգային դատարաններում հաշիվ են պահանջելու, բռնապետերի վերջը միջազգային դատարանն է, կամ՝ գնդակահարությունը։ 24TV-ի  «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հրապարակախոս, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

Խոսելով ԱՄՆ նոր վարչակազմի կողմից տարվող քաղաքականության մասին, Մալխասյանը նշեց, որ Թրամփի օրոք Մերձավոր Արևելքում նոր կռիվներ են սկսվելու, նա պատերազմներն ավելի է սաստկացնելու։

«Իսրայելն ու Թուրքիան շուտով պատերազմի մեջ են մտնելու,  Էրդողանը սարսափում է Սիրիայի քրդերից,  վախենում է պատերազմ սկսվի,  Թուրքիան բզկտվի»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

--00-- ԱՀ