Աղվանի գյուղի մոտ բախվել են MACK մակնիշի ավտոբաքը և KamAZ մակնիշի բեռնատարը․ տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Փետրվարի 15-ին, ժամը 16։13-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի մոտակայքում՝ «Ջիգլոսի աղբյուր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
 

Պարզվել է, որ բախվել են «MACK» մակնիշի ավտոբաքը և «KamAZ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի, և առաջացել է խցանում․ տուժածներ չկան:

Փրկարարները փրկարարական և հատուկ տեխնիկայի միջոցով՝ քարշակման եղանակով, «MACK» մակնիշի ավտոբաքը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից, որը շարունակել է ընթացքը․ երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է․ խցանման մեջ հայտնված մոտ 400 տրանսպորտային միջոց շարունակել է ընթացքը։

--00--ԱՀ