ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին ասել է, որ ապագայում Գազայի հատվածը կառավարելու ծրագիր չունի: Այսպիսի հայտարարություն է արել եգիպտական Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը։ Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրի խոսքով՝ արմատական կազմակերպության ներկայացուցիչները «հաստատել են, որ մտադիր են կատարել հրադադարի համաձայնագիրը բոլոր երեք փուլերում և ապագայում չեն մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը»։
Եգիպտոսը, ըստ աղբյուրի, ներկայումս «ինտենսիվ բանակցություններ է վարում ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման շուրջ, որը պատասխանատու կլինի անկլավի բնակիչներին օգնություն տրամադրելու և դրա վերականգնման համար»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
--00-- ԱՀ