Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվաններն այսուհետ միացրած կմնան 21:00-23:00-ը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 22, 24News

շատրվան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի ջրային շոուն կլինի ժամը 21:00-23:00-ը:

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների ժամանակացույցում կկատարվեն փոփոխություններ:

Ջրային շոուն կմեկնարկի ժամը 21:00-ից և կշարունակվի մինչև 23:00-ն:

Տեխնիկական-սանիտարական օրն այսուհետ երեքշաբթի օրվա փոխարեն կտեղափոխվի երկուշաբթի»: