50-ամյա տղամարդը հարվածներով մարմնական վնասվածքներ է հասցրել 76-այա հորը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 22, 24News

1551248863-1428

Ապրիլի 28-ին` ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76-ամյա տղամարդու:

Մայիսի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել էր քրեական գործ: 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 25-ին Սարի թաղի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, տարեց տղամարդուն հարվածել և վնասվածքները պատճառել է 50-ամյա որդին, որը մայիսի 21-ին, ժամը 14.00-ին, ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին ու ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն: