Դատական համակարգը միանում է հակահեղափոխությանը և զորակցում Քոչարյանին․ Արման Բաբաջանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

«Դատական համակարգը միանում է հակահեղափոխությանը և զորակցում Քոչարյանին»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է ԱԺ «ԼՀԿ» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Մարտի 1-ի և Քոչարյանի գործից պարզ դարձավ, որ մենք գործ ունենք ռումբի հետ, որը դրված է մեր պետականության հիմքում, ու դրա արմատները սկիզբ են առնում 2000-ականների սկզբից»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով, թեև վեթինգն ուշացած է և դրանում մեղավոր է գործադիրը, այդուհանդերձ այսօր այլևս չենք կարող մեղավորներ փնտրել։ 

«Անհամաձայնությունները մի կողմ պետք է դրվեն, մեկ ճակատով պայքարենք և թույլ չտանք՝ Քոչարյանի շուրջ ձևավորվող առանցքը կյանքի կոչվի»,- ասել է Բաբաջանյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։