Թատերականի ուսանողները ներսից փակել են բուհի դուռը․ պահանջում են ԿԳ նախարարի հետ հանդիպում

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում ռեկտորի ընտրություն էր: Ըստրվել է առաջադրված միակ թեկնածուն՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը։ Թատերականի ուսանողները չեն ընդունում ընտրության արդյունքը: Նրանք այլընտրանք են պահանջում՝ ընդգծելով, որ պետք է ռեկտորի ևս մեկ թեկնածու լինի ու արդյունքում հաղթի արժանին:

Որպես բողոքի ակցիա՝ ուսանողները ներսից փակել են թատրոնի դուռը և ոչ ոքի թույլ չեն տալիս դուրս գալ շենքից:

Ուսանողները «նախարար» վանկարկումերով պահանջում են կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի վերջինս լսի իրենց պահանջները։

Ուսանողների բողոքի ակցիան կարող եք դիտել այստեղ։