ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Փետրվարի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ աղջկա դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 22-ամյա Արմնիեն Ո-ն է, ում տանը՝ լոգարանում, հայտնաբերել են հարազատները՝ մահացած վիճակում:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
--00—ՅՄ